Կատուներ, որոնք շատ են սիրում երկու ոտքով քայլել. տեսանյութ
Կատուները զարմանալի կենդանիներ են: Թվում է՝ ինչքան երկար են նրանք տանն ապրում մարդկանց հետ, այնքան շատ են նմանվում նրանց: Կատուներին դուր է գալիս քնել ոչ թե իրենց հատկացված վայրում, այլ մարդկանց հետ՝ մահճակալի վրա, ուտել ոչ թե ափսեից, այլ հենց սեղանի վրայից: Նրանց դուր է գալիս նաև նստել և հեռուստացույց նայել, գիրք և թերթ կարդալ, ինչպես նաև քայլել երկու ոտքով: