211652_close_icon
views-count59151 դիտում article-date 11:16 05-06-2015

Ինքնասպանություն Երևանում. տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից 40-45 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի դատաբժիշկը, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տղամարդու ինքնությունը: Դեպք վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ, ովքեր Մաշտոցի բաժնի իրենց գործընկերների հետ պարզում են, թե որ բաժինն է զբաղվելու դեպքի քննությամբ: Այս պահին տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Մհեր Եսայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: *** 12:10 Քիչ առաջ դատական բժիշկը քննիչների, ոստիկանների և ընթերակաների ներկայությամբ մահացածի տաբատի գրպանից հանեց անձնագիր՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 41-ամյա Արտակ Հարությունյանի անվամբ: Ըստ տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը նախկինում եղել էր դատապարտված: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր