84458 դիտում
12:46 23-07-2018
Ինքնասպանություն Երևանում. միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. դին դուրս են բերել ջրասուզակն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Միջին տարիքի տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել և հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդգես Սաթոյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են պարզել, արդյոք ականատեսներ եղել են, երբ տղամարդը իրեն ցած է նետել կամրջից։
Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Աշոտ Սիմոնյաի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ջրասուզակը հատուկ ճոպանի միջոցով դին դուրս բերեց գետից, և փրկարարները տեղափոխեցին անվտանգ վայր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+