17518 դիտում
09:23 05-06-2015
Վանաձոր քաղաքում ոստիկաններն ու քննիչները Kia մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են 51-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 51-ամյա Հմայակ Մկոյանը իր վարած Kia մակնիշի 31 ՕP 001 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Տիգրան Մեծ և Թումանյան փողոցների հատման շրջանաձև ծաղկանոցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանած քննչական խումբն ու ոստիկանները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Հ. Մկոյանի դին:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ վարորդը հանկարծամահ է եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+