211652_close_icon
views-count987 դիտում article-date 09:48 04-06-2015

Այս ոլորտում լիովին անտերություն է, և իրավիճակը գործնականում չի վերահսկվում. ՀԱ

««Հայոց Աշխարհ»-ը բազմիցս է անդրադարձել այն լուրջ վտանգին, որն ամփոփված է հայրենի ներքին շուկա ներկրվող գենափոփոխ մթերքի մեջ,- գրել է հիշյալ օրաթերթը:- Այս ոլորտում լիովին անտերություն է, և իրավիճակը գործնականում չի վերահսկվում։ Առաջին անգամ գենափոփոխ սննդամթերք մշակեց ամերիկյան Monsanto ընկերությունը՝ 80-ականների վերջին։ Գիտնականներն աճեցրին ԴՆԹ-ի շղթայում ներդրված օտար գենոմով առաջին բույսերը։ Իսկ մեկ տասնամյակ անց ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին գենային մոդիֆիկացիայի ենթարկված առաջին պոմիդորները։ Քիչ ավելի ուշ ամերիկյան ընկերությունները սկսեցին աճեցնել և վաճառել գենափոփոխ սոյա։ Գենափոփոխ մթերքի արտադրության շահավետությունն ակնհայտ է. տափակաձկան գենոմով «բարելավված» պոմիդորը դառնում է ցրտադիմացկուն, կարիճի գեն պարունակող կարտոֆիլը չեն խժռում կոլորադյան բզեզները։ Բիոտեխնոլոգները ենթադրում են, որ այդօրինակ սննդամթերքի օգտագործումն անվտանգ է մարդու համար, բայց դրա ակնհայտ հիմնավորումներ առայժմ չկան։ Ասենք` գենափոփոխ մթերքի տարածման կողմնակիցները հավաստիացնում են, որ մարդու համար դրա վնասակարությունը նույնպես որևէ տվյալով հաստատված չէ։ Սակայն այս պնդման մեջ մի վերապահում կա. մարդու օրգանիզմի վրա գենափոփոխ մթերքի ազդեցությունը փոքրիշատե ստույգ գնահատելու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի տասնամյակ հետազոտել նրանց, ովքեր մշտապես օգտագործում են «շտկած» գեներով սննդամթերք։ Ոչ միանշանակ գնահատականը հանգեցրեց նրան, որ մոտ 10 տարի առաջ Եվրամիությունը արգելեց գենափոփոխ մթերքի ներկրումը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր