3082 դիտում
17:11 30-03-2019
Ահաբեկչական սպառնալիքի բացահայտման տեսանկյունից Հայաստանում իրադրությունը լիովին վերահսկվում է. ԱԱԾ-ի արձագանքը ռուս նախարարին
Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է:
Այս մասին հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի այն հայտարարությանը, թե ««Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք»:
«Մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:
ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, թե Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք:
Նմանատիպ նյութեր
705 դիտում
13:33 08-09-2014
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը լիովին վերահսկվում է
1023 դիտում
09:48 04-06-2015
Այս ոլորտում լիովին անտերություն է, և իրավիճակը գործնականում չի վերահսկվում. ՀԱ
4090 դիտում
09:14 19-09-2018
ՀՀ ԶՈՒ-երի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր
Այս բաժնից
406 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
700 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան