ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը լիովին վերահսկվում է
ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմը լիովին վերահսկվում է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ ուժայինները հայտարարել էին այն մասին, որ աշխարհազորայինների կողմից հարձակումներ են եղել իրենց դիրքերի ուղղությամբ, և որ աշխարհազորայինները վերջին օրերին հինգ անգամ արդեն խախտել են հրադադարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Մինսկում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել :