Մերկելը Ղրիմի անեքսիան, ԻՊ-ը և Էբոլան համարում է միջազգային հանրության 3 հիմնական սպառնալիքները
Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովում քննարկվելու են համաշխարհային հանրության համար ամենամեծ վտանգը ներկայացնող 3 կարևորագույն խնդիրներ՝ Էբոլա վիրուսը, «Իսլամական պետության» գործունեությունը և Ղրիմի անեքսիան:
«Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Սառը պատերազմի ավարտից 25 տարի անց աշխարհում կարգուկանոնը կարող է խախտել Ղրիմի անեքսիան, կամ այն, որ Էբոլայի համախտանիշը կարող է ապակայունացնել աֆրիկյան մի շարք պետություններ, կամ այն, որ Մերձավոր Արևելքում իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունը կփորձի խալիֆայություն ստեղծել երկու պետությունների տարածքում»,-ասել է Մերկելը:
Գագաթնաժողովն անցկացվելու է հունիսի 7-8-ը՝ բավարական ալպերում՝ Էլմաու ամրոցում: