Էբոլան հասել է Ֆինլանդիա
Էբոլա մահացու վիրուսը Ֆինլանդիա է հասել: Այս մասին հաղորդում է Helsingin Uutiset-ը:
Թերթը գրում է, որ վարակվածն ամերիկացի է, ով մի քանի շաբաթ առաջ Նիգերևիայում էր եղել: Նա բժշկական օգնության է դիմել գլխացավով և բարձր ջերմությամբ: Բուժզննումից հետո վերջինիս մոտ հայտնաբերվել է սարսափելի վիրուսը:
Վարակվածի հետ շփման մեջ մտած հիվանդանոցի աշխատակիցները արագ տեղափոխել են հատուկ հիվանդանոց:
Համաշխարհային առողջապահության տվյալներով՝ Էբոլայից մինչ այժմ մահացել է 4992 մարդ: