Նավթի համաշխարհային գները նվազել են՝ ի հակառակ վերլուծաբանների կանխատեսումների
Առևտրի միջազգային բորսաներում նավթի համաշխարհային գները, որոնք մարտի 1-ին վերջին 2 ամիսներին առավելագույն գնին էին հասել, այսօր կրկին նվազել են այն բանից հետո, երբ հրապարակվեցին ԱՄՆ-ում վառելիքի պաշարների կտրուկ աճի մասին տվյալները, հայտնում է Blomberg-ը:
Ըստ American Petrolium Institute-ի տվյալների՝ նավթի պաշարներն ավելացել են նախորդ շաբաթում 9,9 մլն բարելով, ինչը մի քանի անգամ գերազանցել էվերլուծաբանների միջին կանխատեսումները:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների գինը ընկել է 0,4%-ով և 1 բարելի դիմաց կազմել 36,67 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել են 1,2%-ով և 1 բարելի դիմաց կազմել 34.0 ԱՄՆ դոլար: