1225 դիտում
17:18 02-06-2015
Սթիվեն Սփիլբերգը Դևիդ Օյելովոին հրավիրել է նորից խաղալ սևամորթների իրավունքների մարտիկի դերը
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Esquire»-ին, բրիտանացի դերասան Դևիդ Օյելովոն, ով հռչակ ձեռք բերեց «Սելմա» դրամայում Մարտին Լյութեր Քինգի դերով, խոստովանել է, որ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն իրեն հրավիրել է նորից խաղալ սևամորթների իրավունքների համար մարտիկի դերը՝ նրա կյանքի մասին իր սեփական կինոնախագծում:
«Սփիլբերգը մոտեցավ ինձ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ և ասաց՝ «Դևիդ, քո դերը «Սելմա»-ում ինձ ոգեշնչեց սեփական ֆիլմ հանել Քինգի մասին: Դու կխաղա՞ս, չէ, այն նորից, այս անգամ՝ իմ ֆիլմում»: Սիրտս տրոփում էր այդ բառերը լսելիս», - պատմել է Օյելովոն:
Բրիտանացի դերասանը խոստովանել է նաև, որ դեռևս մտորում է՝ համաձայնվել, թե ոչ Սփիլբերգի առաջարկին: Նրա խոսքերով, հիմնական խորընդոտ կարող է հանդիսանալ «Սելմայի» վրա ստվեր չգցելը, ինչպես նաև ակտիվիստի դերի կատարման համար նորից քաշ հավաքելու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
5003 դիտում
19:30 18-12-2016
Փոքր ժամանակ Սթիվեն Սփիլբերգը փորձում էր նկարահանել սարսափ ֆիլմ, որում արյան փոխարեն օգտագործում էր բալի հյութ
2260 դիտում
13:26 25-07-2015
Լեգենդար մարտիկի հետ ռասիզմի համար խզել են պայմանագիրը. տեսանյութ
Այս բաժնից
1507 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1765 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը