Կանադայի դատարանը խոշոր ծխախոտային ընկերություններին պարտավորեցրել է 12.4 մլրդ ԱՄՆ դոլար վճարել երկրի քաղաքացիներին
Կանադայի դատարանը խոշոր ծխախոտային ընկերություններին պարտավորեցրել է 12.4 մլրդ ԱՄՆ դոլար վճարել երկրի քաղաքացիներին, ովքեր հայտարարել են, որ ընկերությունը իրենց չի նախազգուշացրել ծխելու վնասի մասին։
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ծխախոտային ընկերությունների վճարը ծխողներին հասցված բարոյական վնասի դիմաց կդառնա ամենախոշորը Կանադայի պատմության մեջ։
«Imperial Tobacco», «Rothmans Benson & Hedges» և «JTI-MacDonald» ընկերությունները հայտարարել են բողոքարկում ներկայացնելու մտադրության մասին։
Ծխողները նախաձեռնել են այս գործը դեռ 13 տարի առաջ: 2012-ի մարտին սկսվեց դատական գործընթացը: Ի սկզբանե տուժածները պահանջում էին վնասի փոխհատուցում 22 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, սակայն հաղթանակ են համարում դատարանի որոշումը նաև այս տեսքով: