874 դիտում
15:22 13-04-2023
Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է Ուկրաինային 5 միլիարդ դոլար վճարել
Հաագայի արբիտրաժային դատարանի արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանից պահանջել է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ընկերությանը՝ Ղրիմում ակտիվների կորստի պատճառով, հայտնել է ուկրաինական կողմը։ Ենթադրվում է, որ Մոսկվան պետք է փոխհատուցի նաև արբիտրաժային դատավարության ծախսերը։ Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Իրավարար վճիռները կարող են կիրառվել հարկադրաբար. «Նավթոգազ»-ն իրավունք ունի «սկսելու վճռի ճանաչման և կատարման գործընթացն այն պետությունների տարածքում, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության ակտիվները», ասվում է ուկրաինական ընկերության հայտարարության մեջ, գրում է kommersant.ru-ն:
«Նավթոգազ»-ը վարույթ է նախաձեռնել 2016 թվականի աշնանը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է փոխհատուցում վճարի ներդրումների պաշտպանության պայմանագրի խախտման, այդ թվում՝ «ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ներդրումների օտարման համար»։
Կիևի օգտին որոշումը կայացվել է դեռ 2019 թվականին, արբիտրաժային վարույթի երկրորդ փուլը վերաբերում էր փոխհատուցման չափին։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չի ճանաչում Հաագայի դատարանի որոշումը։

Նմանատիպ նյութեր
1792 դիտում
19:37 22-02-2023
Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը
Այս բաժնից
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան