Դատարանը Closer-ին պարտավորեցրել է 15 հազար եվրո վճարել դերասանուհի Ժյուլի Գայեին
Փարիզի դատարանը պարտավորեցրել է Closer պարբերականին ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գաղտնի սիրային կապը փաստող լուսանկարների հրապարակման համար Գայեին 15 հազար եվրո վճարել: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Բացի այդ, դատարանը նաև որոշում է ընդունել, որ ամսագրի շապիկին պետք է դատարանի որոշման մասին տեղեկատվություն հայտնվի:
Հիշեցնենք, որ 2014 թ․ հունվարին Closer ամսագրում Ժյուլի Գայեի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գաղտնի սիրավեպի մասին նյութեր էին հրապարկվել։