211652_close_icon
views-count27875 դիտում article-date 13:49 16-11-2016

Մինչ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է նախարար Վիգեն Սարգսյանի՝ առանձնատուն կառուցելու մասին տեղեկությունը, այն տարածող լրատվամիջոցի ղեկավարը «ոչ գվվում, ոչ բվվում է» իր՝ 380.000 դոլար արժողության տուն ունենալու մասին լուրերին

«Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ: Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ»–ի` շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։ [color=#EF2929] Տարիներ առաջ մամուլում և էլետրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ Արման Բաբաջանյանը Նորք Մարաշ թաղամասում գնել է 380. 000 ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն։[/color] [b]Արման Բաբաջանյանի թանկարժեք տունը Նորք Մարաշում [/b][img]/ups/images/026213500147929066010526.jpg[/img] Վերջերս, մամուլում, տպագրվում են նյութեր՝ 1in.am կայքի գլխավոր խմբագիր՝ Արման Բաբաջանյանի` Նորք Մարաշ թաղամասում թանկանոց սեփական տուն ունենալու հետ կապված մանրամասներ: 2014-թվականի նոյեմբերի 25-ին Newsbook-ում եւս հրապարակվել է հոդված վերոնշյալ թեմայով: Որոշ ժամանակ առաջ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մամլո ասուլիս հրավիրեց` հրապարակելով բավականին ուշագրավ մի պատմություն: Պատմությանն անդրադարձել էր «iLur.am»-ը: Չխորանալով հանգամանքների մեջ` փաստենք, որ խոսքը քաղաքացուն բանկի միջոցով կողոպտելու և նրա սեփականությունը ձեռքից խլելու մասին է: Քաղաքացի Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, «Առէկսիմբանկից » վարկ է վերցրել և գրավ է դրել անշարժ գույք (3 հարկանի սեփական տուն Նորքում), և չկարողանակալով մարել պարտականությունները` սեփականության իրավունքները փոխանցվել են բանկին: Այնուհետեւ բանկը Բարեղամ Պետրոսյանի բարեկամուհու՝ Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագի՝ 1 տարի 20 օր ժամկետով: Պայմանագրի համաձայն՝ Անահիտ Ստեփանյանը պետք է այդ ժամանակահատվածում վճարեր 86 մլն դրամ, սակայն բանկը, չսպասելով պայամանգրի ժամկետի ավարտին, ոմն Արթուր Ղարիբյանի հետ, ով ԱԱԾ նախկին աշխատակից է, կնքում է պայմանագիր, և Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ սեփականության իրավունքը հանձնվում է Արթուր Ղարիբյանին՝ այն պարագայում, երբ գումարի մեծ մասը Անահիտ Ստեփանյանը արդեն իսկ մարած է լինում: Կահույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 80 մլն դրամ: Սեփական տունը գնելով 86 մլն դրամով՝ Արթուր Ղարիբյանը այն 380.000 ԱՄՆ դոլարով վաճառում է 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանին: Այնուհետև Սարգիս Պետրոսյանը դիմում է «Առէկսիմբանկի» աշխատակիցներից, ինչպես նաև Արթուր Ղարիբյանին, ով բավականին սերտ հարաբերությունների մեջ է վերը նշված բանկի աշխատակիցների հետ: Ապարդյուն; Քաղաքացին զանգահարում է Բաբաջանյանին, սակայն խոսակցությունը չի ստացվուն, ուստի` նա ասում է, թե դիմելու է իրավապահ մարմիններին: Սա լսելով՝ Բաբաջանյանը կոպտորեն պատասխանում է. «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի»: Ի դեպ` ինչպես նման դեպքերում է լինում, տան վաճառքի հետ կապված ոչ մի հրապայակային հայտարարություն չի եղել, և ուրեն` հարց է առաջանում` որտեղից է Արման Բաբաջանյանը տեղեկացել տան մասին: «Արման Բաբաջանյանը շատ լավ տեղյակ է, որ այդ գույքը իրեն չի պատկանում և գողացված է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Սարգիս Պետրոսյանը: Այս շղթայում ներգրավված են բանկի աշխատակիցներ Վիտալի Հարությունյանը, նրա մտերիմ ընկեր Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը: «Նույն Վիտալի Հարությունյանը ինձ ասել է, որ իր մեջքին կանգնած է Երևանի դատախազ Արթուր Դավթյանը: Հետո էլ ավելացրել է, որ ոչինչ չեմ կարող անել. սաղ իրանց ձեռն ա». սա ևս Սարգիս Պետրոսյանի հայտարարություններից է: NewsBook-ին հաջողվել է ճշտել այս մութ պատմության առանձին դրվագներ, որոնք որոշակի լույս են սփռում իրողությունների վրա: Մեր տեղեկություններով` Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը համակուրսեցիներ են: Իսկ Արթուր Ղարիբյանն աշխատել է ԱԱԾ-ում` որպես քննիչ: Արթուրն այս պատմության մեջ պատահական գնորդ չէ. առքուվաճառքի «օպերացիան» իրականացվել է` ի սկզբանե նպատակ հետապնդելով և գումար աշխատել, և ծառայություն մատուցել այն մարդուն, ով հիմա զբաղեցնում է Նորքի առանձնատունը. խոսքն, ինչպես հասկացաք, Արման Բաբաջանյանի մասին է: Վերջինս ի դեպ` առանձնատունը գնելուց հետո, բավականին մեծ գումարներ է ծախսել այն հիմնովին վերանորոգելու համար: Վերոնշյալ կայքի փոխանցմամբ այս պատմության մեջ առանձին վերլուծության է արժանի Արման Բաբաջանյանի կեցվածքը, մասնավորապես` «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի» հայտարարությունը: Հայաստանում, անշուշտ, կան այնպիսիները, որոնք «վաբշե պրոբլեմ չունեն». ցանկը բոլորին հայտնի է, և հայտնի է նաև, որ վերջիններս ազդեցիկ հովանավորներ ունեն: Այս, դեպքում հարց է առաջանում` ո՞վ կամ ովքե՞ր են Արման Բաբաջանյանի հովանավորները: Եթե մեկ այլ մեդիադեմք նման հայտարարություն արած լիներ, և, առհասարակ, այդպիսի արժողությամբ գույք ձեռքբերած լիներ, ապա երկար, շատ երկար ստիպված կլիներ շփվել իրավապահների հետ: Կրկին կայքի փոխանցմամբ. ստացվում է` մի կողմում «վաբշե պրոբլեմ չունեցող» ու ազդեցիկ հովանավորներ ունեցող Արման Բաբաջանյանն է, մյուս կողմից` խաբված ՀՀ քաղաքացին, որն անընդհատ դեմ է առնում ազդեցիկների պատին: Իրավական ու ինքնիշխան Հայաստանի համար պայքարող լրագրողն այսօր ոչ միայն իմիտացիոն պայքարի ոլորաններում է, այլ կոնկրետ մասնակիցն է մախինացիոն մի գործընթացի, որի հետևում մարդկային ճակատագրեր են կանգնած: Ապօրինության բացահայտմանը ընթացք չի տրվում, և գուցե նաև խնդիրն այն է, որ այս պատմության մասնակիցներին` Բաբաջանյանից մինչև ԱԱԾ քննիչ, հովանավորում են ամենաբարձր օղակներից:

Նմանատիպ նյութեր