76077 դիտում
20:11 29-07-2018
ԱՄՆ-ում բնակվող ամուսինների մարդկային քայլից անակնկալի էին եկել Իջևանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքի անդամները. նրանք դարձան սեփական տան տեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 29-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաք էին այցելել երևանաբնակներ Տիգրան Օհանյանն ու Սամվել Մինասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս դատարկաձեռն չէին այցելել: Նրանք անակնկալ էին մատուցել Իջևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ Անահիտ և Նվեր Մերելյաններին:
Ինչպես Իջևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ընտանիքը ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Եվ այս ընտանիքի մասին օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել «Սուր անկյուն» հաղորդաշարը:
Հաղորդումից հետո Տավուշի մարզից Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը), հոգացել էր Նվերի սրտի ստենտավորման վիրահատության ծախսերը: Եվ այդ ահռելի գումարը վճարելով, Նվերը բարեհաջող վիրահատվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
Այսօր ընտանիքին այցելած Տ. Օհանյանն ու Ս. Մինասյանը հայտնեցին, որ «Սուր անկյան» հաղորդումը դիտելուց հետո ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում բնակվող ամուսիններ Գևորգ և Աստղիկ Տերմենջյանները օրեր առաջ խոշոր գումար էին փոխանցել Տիգրանին ու Սամվելին, ովքեր Իջևանում գտել էին ավելի բարվոք ու հարմարավետ սեփական տուն, գնել այն, նոտարական գրասենյակում անվանափոխել Նվերի և Անահիտի անունով ու այսօր առձեռն խոշոր չափի գումարը փոխանցեցին բնակարանատիրոջը, իսկ տան համատեղ սեփականության վկայականն էլ հանձնեցին ամուսիններին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Անահիտն ու Նվերը ասում էին. «Առաջին հերթին մեր շնորհակալությունն ու երախտիքն ենք ուղղում «Սուր անկյուն» հաղորդաշարին, բոլոր այն բարեգործներին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին մեզ:
Շնորհակալություն ենք հայտնում Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին, ով նոր կյանք ու լույս տվեց մեր ընտանիքին, իսկ այսօրվա անակնկալը Ամերիկայում բնակվող Գևորգ և Աստղիկ Տերմենջյանների կողմից կյանքում չենք մոռանա: Նրանք մեզ օջախի տեր սարքեցին: Նրանք մեզ ապրելու նոր հույս տվեցին: Նրանց այս քայլից մենք զգացինք, որ օտարը նույնպես կարեկից է մարդկանց հոգսերին: Նրանք այնպիսի քայլ են կատարել, որ մենք սաղ կյանքով աշխատեինք, չէինք կարողանալու տանտեր դառնալ: Կրկին անգամ մեր երախտիքի խոսքն ենք ուղղում Գ. և Ա. Տերմենջյաններին, և բառերով չենք կարող արտահայտել մեր հույզերն ու ուրախությունները: Թող Աստված բոլորին բարեգութ լինի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+