Մոհամեդ Մուրսիի դատավճռի հրապարակումը հետաձգվել է
Եգիպտոսի քրեական դատարանը հետաձգել է երկրի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի դատավճռի հրապարակումը: Նա մեղադրվում է հօգուտ ՀԱՄԱՍ-ի լրտեսության, 2011թ-ի հեղափոխության օրերին բանտից կալանավորների փախուստի և նրանց` զանգվածային անկարգություններին մասնակցելու գործով:
Նշենք, որ Մուրսին «Մահմեդական եղբայրներ» շարժման այլ անդամների հետ դատապարտվել է մահապատժի: Ենթադրվում է, որ դատավճիռը կհրապարակվի հունիսի 16-ին: