Գյունդողանը մերժել է «Բավարիայի» առաջարկը
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի տեղափոխվի «Բավարիա»:
Մյունխենյանը ակումբը գերմանացի ֆուտոլիստին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն Գյունդողանը մտադիր է նոր ակումբում ստանալ 12 միլիոն եվրո, այդ իսկ պատճառով մերժել է առաջարկը:
Բացի այդ, «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է չբավարարել է Գյուդողանի ֆինանսական ախորժակը՝ Գերմանիայի գավաթի եզրափակիչում նրա անհաջող խաղից հետո: Հիշեցնենք, որ եզրափակիչում «Բորուսիան» 1:3 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/31/54799/]պարտվեց[/url] «Վոլֆսբուրգին»:
Նշենք, որ որ Գյուդողանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2016 թվականի ամռանը: Դորտմունդյան ակումբում նա տարեկան 6,5 մլն եվրո է ստանում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Գյուդողանը չի երկարաձգելու պայմանագիրը «Բորուսիայի» հետ: