Գյունդողանը շարք է վերադարձել
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլքայ Գյունդողանը նախորդ տարվա օգոստոսից հետո առաջին անգամ հանդիպման է մասնակցել:
Գերմանիայի հավաքականի խաղացողը, ով նոր է ապաքինվել մեջքի վնասվածքից, մասնակցել է թիմի երկկողմանի խաղին:
Հանդիպմանը մասնակցել են նաև վնասվածքներից վերջերս ապաքինված Յակուբ Բլաշիկովսկին և Մարսել Շմելցերը: