Էրդողանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է որոշ նախարարություններ օպտիմալացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակի, ապա ավելի քան 6 նախարարություններ այլևս չեն գործի: Այդ մասին հայտնել է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիշեքին:
Ինչպես նշել է Kanal 7-ը, Շիմշեքը չի բացառել, որ մի քանի նախարարություններ միանգամից կընդգրկվեն մեկում: Թուրք նախարարը, սակայն, չի նշել, թե խոսքը որ նախարարությունների մասին է: