Օպտիմալացնել, կրճատել, տնտեսել. մի շարք ՊՈԱԿ-ներ միավորվում և վերակազմակերպվում են
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Արդյունքում կբարձրանա գործունեության արդյունավետությունը, կապահովվի պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը. կկրճատվի 21 հաստիք, կտնտեսվի 20 մլն ՀՀ դրամ:
Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկել է նաև «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի՝ դրանց գործառույթների պահպանման ու օպտիմալացման նպատակով: Արդյունքում կկրճատվի 20 հաստիք և կտնտեսվի տարեկան մոտ 30 մլն ՀՀ դրամ: