211652_close_icon
views-count3198 դիտում article-date 12:57 18-10-2016

Թրամփը պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում մինչև երդմնակալությունը հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կցանկանար մինչև երդմնակալությունը հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Politico-ն։ Պատասխանելով ռադիոհաղորդավար Մայքլ Սևիջի հարցին, թե ինչպես Թրամփը կկանխեր ռուսենրի հետ պատերազմը, միլիարդատերը պխատասխանել է, որ խնդիրը նրանում է, որ ամերիկյան առաջնորդները չափից շատ են վիրավորում Պուռինին։ «Նրանք մշտապես բիրավորում են նրան և զարմանալի չէ, որ վերջինս էլ չի կարողանում տանել ոչ Օբամային, ոչ էլ Քլինթոնին»,-ասել է Թրամփը և հավելել, որ ինքը ոչ մի խնդիր չի ունենա Պուտինի հետ, եթե անձամբ հանդիպի նրան մինչև ԱՄՆ-ի նախագահի աթոռին նստելը։

Նմանատիպ նյութեր