Ասիայում կստեղծվի տարածաշրջանային մեխանիզմ, որն օպերատիվ կերպով կարձագանքի անվտանգության սպառնալիքներին
Հարավային Կորեայի արտգործնախարար Յուն Բյոն Սեն հունիսի 1-ին բացված ԵԱՀԿ-ի ասիական համաժողովի ժամանակ այն կարծիքն է հայտնել, որ Ասիայում անհրաժեշտ է ստեղծել տարածաշրջանային մեխանիզմ, որն օպերատիվ կերպով կարձագանքի ստեղծվող անվտանգության սպառնալիքներին:
«Հյուսիս-արևելյան Ասիայի երկրները պետք է դասեր քաղեն Եվրոպայում վստահության և անվտանգության ամրապնդման հարցում ԵԱՀԿ-ի գրանցած հաջողությունից»,- ասել է արտգործնախարարը՝ հիշատակելով Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված մարտահրավերները և Հարավչինական ծովում մի շարք պետությունների տարածքային պահանջները:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, համաժողովի հիմնական թեմաները կլինեն անվտանգության ոլորտում համաշխարհային փոփոխվող իրավիճակը և Ասիայում անվտանգության հարցերով բազմակողմանի համագործակցության ռազմավարությունը: