Հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հունիսի 2-ին կկայանա «Հայաստանի գաղտնիքները» խորագրով հայկական դասական երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես փոխանցում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կներկայացվի բացառիկ ծրագիր՝ Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատուրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններով:
Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։