Հյուսիսային պողոտայում սիրված հայ աստղերին, մարզաշխարհի ներկայացուցիչներին ու քաղաքական գործիչներին «շողուլի էին բերում» երկրագնդի ամենաարդարները՝ մանուկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում մեկնարկեց մեր գործընկեր՝ NEWS.am էլեկտրոնային լրատվամիջոցի ամենամյա բարեգործական ակցիան:
Ակցիայի շրջանակներում պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցելու են հանրության կողմից սիրված հայ աստղեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:
Բարեգործական ակցիայից ստացված ամբողջ հասույթը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կողմից փոխանցվում է կարիքավոր երեխաներին, իսկ այսօրվա հավաքված գումարը ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստանի սահմանամերձ Դարանակ և Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից