2814 դիտում
09:46 02-06-2021
Երբ հավաքվում են մանուկները...Սիրված գրքօջախում նշվեց երեխաների պաշտպանության օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեծահասակների ու մանուկների կողմից սիրված տոներից է հունիսի 1-ը: Այդ օրը ամբողջ աշխարհում նշում են երեխաների պաշտպանության տոնը՝կազմակերպելով տարաբնույթ մրցույթներ,համերգային ծրագրեր,ցուցահանդեսներ և այլն:
Եվ ահա այս տարի ևս այն նշեցին հայ, ինչպես նաև օտարերկրացի ընթերցասերների ու արվեստասերի սիրված մշակութային օջախներից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,ինչպես նաև երեխաներ,մասնակիցը լինելու Բարև ամառ մշակութային ու կրթական միջոցառմանն,որը նվիրված էր հունիսի 1-ին՝երեխաների պաշտպանության օրվան:
Նշենք այն հանգամանքն,որ սա նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, 1950 թվականից ի վեր: Տոնը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։1989 թվականին ՄԱԿ-ը հաստատել է երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան՝ որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ:
Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին: 1996 թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Միջոցառման մեկնարկը տրվեց Գրատպության թանգարանից,որտեղ մասնակցում էին Ազգային գրադարանի աշխատակիցների երեխաները:
«Իմ առաջին այբբենարանը» ինտերակտիվ-խաղ կրթական ծրագրին: Սրա շրջանակներում մասնակիցները գունազարդեցին այբուբենի տառերը, որից հետո որոշեցին տառերի տեսակները (թռչնատառ, կենդանատառ, մարդատառ), խմբավորեցին այբբենական կարգով:
Նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարանը այլընտրանքային կրթական ինտերակտիվ միջավայր է թե՛ այբուբենը նոր-նոր սովորող առաջին դասարանցու, թե՛ ուսանողների, թե՛ հայոց տպագիր մտքով հետաքրքրվողների համար:Այնուհետև շրջագայելով թանգարանում ծանոթացան ցուցանմուշների ու գրատպության պատմության հետ:
Միջոցառման երկրորդ մասում երեխաները ներկա գտնվեցին գեղեցիկ համերգային ծրագրի,որտեղ գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաները:
Կենտրոնի հիմնադիրն Անուշ Խաչատրյան է,գեղարվեստական ղեկավար, մանկական երգերի հեղինակ` Զառա Սարիբեկյանն,ովքեր ջանքեր չեն խնայում երեխաներին հայեցի ու հայրենասեր դաստիարակելու և կրթելու հարցում:Համերգը վարում,ինչպես նաև երեխաների հետ խաղեր էր կազմակերպում Զառա Սարիբեկյանը:Բացելով համերգային ծրագիրը նա շնորհավորեց բոլոր փոքրիկներին այս գեղեցիկ տոնի առիթով՝բոլորին մաղթելով անամպ երկինք ու երջանիկ և անհոգ մանկություն:
Միջոցառման վերջում նա շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու հանդիսատեսից հույս հայտնեց,որ հանդես կգան նորանոր ու գեղեցիկ ծրագրերով:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի
Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
22:30 10-03-2021
Երբ հավաքվում են կանայք. հանդիպում-քննարկում սիրված գրքօջախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1631 դիտում
11:38 15-06-2021
Մասնագիտական տոնը սիրված գրքօջախում.Հայաստանի Ազգային գրադարանում նշվեց բանասերի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2256 դիտում
22:54 19-02-2021
Երբ հանդիպում են գրքերն ու ընթերցողները. գեղեցիկ միջոցառումներ են անցկացվել սիրված գրքօջախում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ