Նյու Ջերսիի նահանգապետը կասկածվում է միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ
Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Քրիս Քրիսթիին կասկածում են «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար հատկացված միջոցները ոչ նպատակային ծախսելու մեջ:
Իրավապահ մարմինները Քրիսթիի նկատմամբ հետաքննությունը սկսել են Նյու Ջերսիից դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի դիմումից հետո: Խոսքը 25 մլն դոլարի մասին է, որոնք ծախսվել են Քրիսթիի շտաբի կողմից գովազդային տեսահոլովակներ ստեղծելու համար, որոնք զբոսաշրջիկներին պետք է ցույց տային, որ Նյու Ջերսին փոթորկից հետո վերականգնվել է:
Ըստ նրա խոսքերի, իրականում այդ տեսագրությունները Քրիսթիի փիար արշավի մի մասն էին, քանի որ դրանցում ներկա է ինչպես նահանգապետն ինքը, այնպես էլ նրա ընտանիքի անդամները՝ հաղորդում է ITAR-TASS-ը: