«Բավարիան» 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Բորուսիային» և նվաճեց Գերմանիայի Գավաթը. տեսանյութ
Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիան» միայն 11 մետրանոցներով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և 18-րդ անգամ նվաճեց Գավաթը:
Բեռլինում կայացած խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Լրացուցիչ 30 րոպեներում կողմերը նույնպես չկարողացան աչքի ընկնել: Ընդհանրապես, հանդիպումը անցավ բավական քիչ գոլային պահերով:
Հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար եղավ: Այստեղ բախտը ժպտաց «Բավարիային», որը 5 հարվածներից միայն մեկում վրիպեց, իսկ «Բորուսիան»` 2 անգամ: Հարվածաշարն ավարտվեց 4:3` հօգուտ «Բավարիայի»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման:
Իսկ խաղի ամենահիշարժան պահերից մեկը տեղի ունեցավ «Բավարիայի» հաղթանակից հետո, երբ Խոսեպ Գվարդիոլան, որի համար այս խաղը վերջինն էր մյունխենյան ակումբում, չկարողացավ զսպել արցունքները:
[b]Գերմանիայի Գավաթ, եզրափակիչ
[/b]«Բավարիա» - «Բորուսիա»՝ 0:0
11 մետրանոցներով՝ 4:3