211652_close_icon
views-count2642 դիտում article-date 01:21 18-05-2014

«Բավարիա»-ն հաղթեց «Բորուսիա»-ն և դարձավ Գերմանիայի գավաթակիր. տեսանյութ

Մյունխենի «Բավարիա»-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր: Այս անգամ մյունխենյան ակումբը վճռորոշ խաղում պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիա»-ին: Համառ և անզիջում պայքարում ընթացած հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Պեպ Գվարդիոլայի սաները ավելի մեծ համառություն դրսևորեցին: 107-րդ րոպեին Արյեր Ռոբենը բացեց խաղի հաշիվը , իսկ 123-րդ րոպեին վերջնահաշիվը ձևակերպեց Թոմաս Մյուլլերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 60 րոպե, որից հետո փոխարինվեց: Մրցաշրջանի արդյունքներով «Բավարիա»-ն դարձավ «ոսկե դուբլի» հեղինակ` դառնալով երկրի չեմպիոն և գավաթակիր: «Բորուսիա» - «Բավարիա»`0:2 Գոլեր` Ռոբեն 107', Մյուլլեր 120+3’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր