«20th Century Fox» կինոընկերությունը որոշել է նկարահանել «Ականավոր ջենթլմենների լիգան» ֆիլմի սիքվելը
Հոլիվուդյան «20th Century Fox» կինոընկերությունը որոշում է կայացրել նկարահանել 2003 թ. էկրաններ բարձրացած «Ականավոր ջենթլմենների լիգան» («The League of Extraordinary Gentlemen») ֆիլմի սիքվելը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով «Variety»-ին, «Ականավոր ջենթլմենների լիգան» ֆիլմում նկարահանվելուց հետո բրիտանացի հռչակավոր դերասան Շոն Քոններին 2003-ին ավարտեց իր դերասանական կարիերան:
Այժմ Հոլիվուդում չեն բացառում, որ Քոններին կարող է առաջարկ ստանալ վերադառնալ կինեմատոգրաֆ և նկարահանվել սիքվելում: