«Disney» կինոընկերությունը սկսել է Չարլզ Դարվինի մասին կենագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները
«Disney» կինոընկերությունը սկսել է բրիտանացի բնագետ և ճանապարհորդ Չարլզ Դարվինի մասին կենագրական ֆիլմի աշխատանքները: Նկարահանման մեկնարկի և թողարկման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «The Guardian»-ին, ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Գահանն է: Նա էլ գրելու է սցենարը:
Նշվում է, որ «Disney»-ին չմտահոգեց այն փաստը, որ Դարվինի մասին Մեծ Բրիտանիայում BBC Films կինոընկերության կողմից նկարահանած նախորդ կենսագրական ֆիլմը` «Ծագումը» (Creation) լիովին ձախողվել է վարձույթում: