Սփիլբերգի աղմկահարույց ֆիլմի հեռուստատեսային սիքվելը կնկարահանվի. գլխավոր դերում Թոմ Կրուզն է
Ամերիկյան «Fox» կինոընկերությունը հայտարարել է Սթիվեն Սփիլբերգի 2002 թ. նկարահանված աղմկահարույց «Հատուկ կարծիք» (Minority Report) ֆիլմի հեռուստատեսային սիքվել նկարահանելու մասին:
Հիշեցնենք, որ Սփիլբերգի ֆիլմում գլխավոր դերը ստանձնել էր Թոմ Կրուզը:
Իր հերթին «Hollywood Reporter»-ը գրում է, որ կինոյի պատմության մեջ առաջին անգամ, է, որ Սփիլբերգի ֆիլմը հիմք ծառայի հեռուստասերիալի համար: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նույն՝ «Հատուկ կարծիք» անունը կրող հեռուստասերիալի սցենարը գրել է Մաքս Բորենշտեյնը, ով հանրահայտ է դարձել «Գոձիլա» ֆիլմից հետո: