1521 դիտում
20:27 30-05-2015
Ռուսաստանի առաջնություն. «Սպարտակի» վերջին խաղը դարձավ վերջինը նաև Մուրատ Յակինի համար
Ռուսաստանի առաջնության վերջին տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3:3 խաղաց Պերմի «Ամկարի» հետ:
Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ այն «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի համար դարձավ վերջինը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզի համար՝ առաջինը մրցաշրջանում:
Դեռ մինչև հանդիպումը մոսկովյան ակումբը պաշտոնապես հայտարարեց, որ «Սպարտակը» և Մուրատ Յակինը երկկողմ համաձայնությամբ որոշել են մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը:
«Սպարտակի» ղեկավարությունը նման որոշումը հիմնավորել է մրցաշրջանում ակումբի անհաջող մրցելույթներով՝ «Սպարտակը» առաջնությունում գրավեց ընդամենը 6րդ տեղը և նույնիսկ եվրագավաթների ուղեգիր չնվաճեց:
«Սպարտակի» նոր գլխավոր մարզիչի հարցը կլուծվի ակումբի տնօրենների առաջիկա խորհրդում:
Նշենք, որ Օզբիլիզը այս հանդիպմանը 17 րոպե խաղաց՝ փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին: Ինչ վերաբերում է «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին, ապա նա վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը:
Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Սպարտակ» - «Ամկար»՝ 3:3
Պրոմես՝ 64, 90, Կրոտով՝ 72 – Պրուդնիկով՝ 16, Պեև՝ 44, Բուտկո՝ 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
11:43 12-06-2015
Մուրատ Յակին. Օզբիլիզի հետ կապված պատմությունը իմ համար խիստ վիրավորական էր
3696 դիտում
17:58 22-08-2015
Ռուսաստանի առաջնություն. Մովսիսյանը դրեց «Սպարտակի» հաղթանակի սկիզբը. տեսանյութ
2186 դիտում
18:34 26-08-2015
Մոսկվայի «Սպարտակի» բաժնետերը կարող է դառնալ նաև Երևանի «Բանանցի» բաժնետերը
Այս բաժնից
2332 դիտում
23:21 21-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է եզրափակիչ գոտեմարտերին
2101 դիտում
21:55 21-11-2024
55 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը
1972 դիտում
20:41 21-11-2024
Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ