Մուրատ Յակին. Օզբիլիզի հետ կապված պատմությունը իմ համար խիստ վիրավորական էր
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզի հետ կապված թեմային: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը թուրքական արմատներ ունեցող շվեյցարացի Յակինին մեղադրել էր իր հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ, որ մարզիչը իրեն խաղադաշտ չի մտցնում՝ դա կապելով հայ-թուրքական հարաբերությունների հետ:
«Այդ պատմությունը ազգային նախապաշարմունքներով ինձ անակնկալի բերեց: Ես սենտիմենտալ անձնավորություն չեմ, բայց Օզբիլիզի խոսքերը ինձ խիստ վիրավորեցին», ասել է Յակինը: