Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի համար
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ G7-ը կքննարկի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հարցը միության հերթական գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Էռնեստը հայտարարել է, որ Մեծ յոթնյակը մեծապես ներգրավված է պատժամիջոցների հետ կապված գործընթացում, իսկ Ռուսաստանը հետագայում էլ կբախվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման հետ կապված իր գործողությունների դիմաց տրվելիք գնի աճի խնդրին:
Նշենք, որ G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ին` բավարական Ալպերում գտնվող Էլմաու դղյակում: