1234 դիտում
10:16 30-05-2015
Եկող տարեսկզբին նոր միայն հնարավոր կլինի «Հայփոստ»-ը վաճառել. ՀԱ
«Օրերս կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ընդգրկել նաև 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Փաստորեն եկող տարեսկզբին նոր միայն հնարավոր կլինի այդ ընկերությունը վաճառել, հենց լրանա հավատարմագրային կառավարչին տրված ժամկետը: Դա հաստատեց նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Մեր այն հարցին, թե արդյոք պարոն Էռնեկյա՞նն է հավակնություն ներկայացրել «Հայփոստը» գնելու համար, մամուլի քարտուղարը անորոշ պատասխան տվեց՝ ասելով, թե ոչինչ հայտնի չէ իրենց ղեկավարի մտադրությունների մասին: Համենայն դեպս ընկերությունում այդ մասին պաշտոնական որևէ տեղեկություն չի շրջանառվում: Եթե հստակ որոշում լինի, ապա ընկերությունն իր գործելաոճին հարազատ մնալով` առաջինը այդ մասին կիրազեկի հանրությանը:
Թերևս միայն կարելի է որոշակի ենթադրություններ անել արգենտինահայ գործարարի մտադրությունների մասին: Հաշվի առնելով, որ 2012թ. նա հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը ևս չորս տարով երկարացնելու առաջարկ է արել կառավարությանը և դրա ժամկետը երկարաձգել է մինչև 2016թ., թերևս հավանական է, որ Է. Էռնեկյանն այժմ էլ բաժնետոմսերի ամբողջական սեփականությամբ է ցանկանում ղեկավարել այդ հիմնարկը» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»