1310 դիտում
21:44 02-09-2014
Անվտանգ երթևեկության միամսյակ` ուսումնական նոր տարեսկզբին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու մանկապարտեզներին հարակից ճանապարհահատվածների հետիոտնային անցումները: Մի քանի փողոցներում, որոնցում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո: Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին հարակից հատվածներում ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հերթապահության արդյունավետության բարձրացմանը, արդյունքում նաև որոշ փողոցներում օրվա ծանրաբեռնված ժամերին երթևեկության կարգավորմանը։ Նախորդ շաբաթվա ընթացքում գույքագրվել, վերականգնվել ու փոխարինվել են վնասված, ինչպես նաև բացակայող ճանապարհային թվով 10 նշաններ։ Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
16:53 17-08-2015
Սեպտեմբերի 1-ից 30-ը ՃՈ-ի հետ համատեղ կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ
965 դիտում
19:38 05-09-2016
Սեպտեմբերի 1-30-ը՝ անվտանգ երթևեկության միամսյակ
3965 դիտում
15:18 21-08-2017
Սեպտեմբերի 1-30-ը Երևանում կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ»
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»