«Sothebys»-ի աճուրդում վաճառվել են Տուրգենևի նամակները
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ռուս անվանի գրող Իվան Տուրգենևի երկու նամակները Լոնդոնի «Sotheby's» աճուրդում վաճառվել են 15 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 23 հազար դոլար): Երկու գրություններն էլ արված են գերմաներենով:
Դրանցից առաջինն ուղղված է նկարիչ և արտ-քննադատ Լյուդվիգ Պիչին (10,5 հազար դոլար), իսկ երկրորդը՝ գրող Կառլ Միլլերին (12,4 հազար դոլար): Դրանում Տուրգենևը հիշատակում է «Հայրեր և որդիներ» վեպի մասին: Ի սկզբանե նամակները գնահատվում էին 2-3 հազար դոլար:
«Sotheby's» աճուրդում ներկայացվել են նաև ռուս երգահան Պյոտր Չակյովսկու ձեռագրերը: Դրանցից մեկը՝ №2 սյուիտի դրվագը գնահատվել է 380-450 հազար դոլար: