ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պահպանեց իր պաշտոնը
Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի 65-րդ կոնգրեսը: Կազմակերպության նախագահի ընտրությունների առաջին փուլում Յոզեֆ Բլատերը ստացավ 133 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ արքայազն Ալի Բին Ալ-Հուսեյնը՝ 73 ձայն:
Քվեարկության երկրորդ փուլը չկայացավ, քանի որ արքայազնը հանեց իր թեկնածությունը եւ Յոզեֆ Բլատերը 5-րդ անգամ անընդմեջ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ: