960 դիտում
10:02 29-05-2015
Պարզվում է՝ ՀԷՑ-ը իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ. Ժողովուրդ
«Պարզվում է՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունն իր ավտոմեքենաները լվանալու գումարը ևս ներառել է էլէներգիայի սակագնի մեջ: Այո՛, չզարմանաք, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած էլէներգիայի թանկացման հայտին (հիշեցնենք, որ ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝գործող 31,85 դրամի փոխարեն) կից փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունը ցանկանում է, որ սպառողը վճարի ոչ միայն իրենց տան վարձը, այլ նաև ավտոմեքենաները լվանալու գինը: Ու եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1499 դիտում
10:14 16-06-2015
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառներից մեկն էլ ՀԷՑ–ի հաշվին նաիրիտցիներին տված աշխատավարձն է. ՀԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»