17915 դիտում
10:02 28-05-2015
Երևանում հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած պաշտոնյան եղել է ՀՀ գլխավոր դատախազի օգնականը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ քննչական գործողություններ, պարզել են մայիսի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Երևանում՝ Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի դիմաց, Երևանի բնակչուհի, 45-ամյա Գայանե Գազիյանին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Միհրան Մինասյանը, ով աշխատում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական: Վրաերթը նա կատարել է ծառայողական՝ Toyota մակնիշի 090 GG 01 համարանիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ վրաերթի օրը հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի և 244 հոդվածի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն օրեր անց է պարզվել վրաերթը կատարողի ինքնությունն ու ավտոմեքենան, սակայն, չգիտես ինչու, դատախազի օգնականի տրանսպորտային միջոցը չի տեղափոխվել ՃՈ պահպանվող հատուկ տարածք, մինչդեռ բոլոր նմանատիպ դեպքերում, եթե վթարներում վարորդները մեղադրում են միմյանց կամ ավտովթարների գործով զբաղվում է քննիչը, մեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք, սակայն այս դեպքում կասկած է հարուցում այն փաստը, թե ինչ արտոնություն ունի դատախազի օգնականը, որ օգտվում է «գաի պլաշչադկա» չտեղափոխվելու հանգամանքից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15601 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35858 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց