211652_close_icon
views-count60367 դիտում article-date 10:10 03-01-2018

Դատարանը կալանավորեց Երևանում ոչ սթափ վիճակում 57-ամյա հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած 54-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Գ. Շադանյանը, ով կասկածվում է հունվարի 1-ին Արտաշատի խճուղում ոչ սթափ վիճակում Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց։ Նա դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/02/1086062/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Շադանյանին տեղափոխելու էին Երևան քաղաքի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Գ. Թադևոսյանը միջնորդություն էր ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Գ. Շադանյանի նկատմամբ, ով հունվարի 1-ին Արտաշատի խճուղում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի՝ 57-ամյա Գոհար Պետրոսյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։ Շենգավիթի ոստիկանների կողմից հայտնաբերվելուց հետո նա ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում։ [b]Ոչ սթափ վիճակում մահվան ելքով վրաերթի հեղինակ, կալանավորված, 54-ամյա Գագիկ Շադանյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0905797001514913256940995.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր