9513 դիտում
17:40 27-05-2015
Զովունի գյուղի տարածքում 29-ամյա վարորդը BMW-ով հարվածել է Mercedes-ին, Mercedes-ն էլ բախվել է շինության պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի 34 MV 571 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 29-ամյա Արթուր Օզմանյանը նշված ավտոմեքենայով բախվել է 25-ամյա Հայկ Ներսիսյանի վարած Mercedes մակնիշի 34 OA 710 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շինության քարե պարսպին, ինչի հետևանքով պարիսպը վնասվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Հովհաննիսյանն ու տեսուչ Լևոն Շամիլյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26799 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ