211652_close_icon
views-count60278 դիտում article-date 21:57 29-10-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու BMW-ն, BMW-ն էլ բախվել է կայանված ավտոմեքենային ու շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Վ.Դավթյան փողոցի 1/4 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ադամյանի վարած Lexus մակնիշի 88 RA 800 համարանիշի և 28-ամյա Դանիել Կարապետյանի վարած BMW մակնիշի 41 DN 411 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արտակ Սիրադեղյանը և Գրիգոր Գրիգորյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Lexus-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա, BMW-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ ավտոմեքենայի, շինության պատին և ապակուն, ինչի հետևանքով ապակու որոշ հատված կոտրվել է։ BMW-ի և Lexus-ի վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության պարզվեց, որ եղել են սթափ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր