211652_close_icon
views-count18471 դիտում article-date 18:20 20-07-2015

Երևանում մենեջերը Нива-ով բախվել է BMW-ին, BMW-ն էլ բախվել է շինության պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 26-ամյա Վլադմիր Հովակիմյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 34 FO 493 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների, բախվել է Երևանի բնակիչ, 23-ամյա Սասուն Սարգսյանի վարած BMW մակնիշի 27 ՕԼ 528 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվելով մայթին բախվել շինության պատին, իսկ նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 68-ամյա Ստյոպա Գեմջյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վազ 2121-ի վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր