Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց և կարճ ժամանակ անց հետաձգվեց Ոստիկանության նախկին աշխատակից, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի դատական նիստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց, քանի որ դատախազը չէր ներկայացել նիստին:
Դատավորի որոշմամբ այն տեղի կունենա հունիսին: