211652_close_icon
views-count18856 դիտում article-date 12:48 16-02-2015

Հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատաքննությունը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստը վարում էր դատավոր Արմեն Բեկթաշյանը, ով նիստը սկսվելուց հետո հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ փաստաբան Երեմ Սարգսյանը դիմում է ներկայացրել դատարան, որ մեկ այլ քրեական գործով նույն դատարանում դատական նիստի է և խնդրել է, որպեսզի նիստը հետաձգվի: Դատավոր Ա. Բեկթաշյանը դիմեց մեղադրանքի կողմը պաշտպանող դատախազին և Իսրայել Սարգսյանի՝ Իսոյի փաստաբան Հեկտոր Սարդարյանին: Վերջիններս չառարկեցին, ինչից հետո դատարանը որոշեց նիստը հետաձգել և այն նշանակվեց մարտի 4-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր