211652_close_icon
views-count3086 դիտում article-date 14:37 12-06-2015

Նախկին ոստիկան Դոգի դատական նիստը հետաձգվեց. քննարկվում է այն արագացված անցկացնելու միջնորդությունը

Այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Դոգ» մականվամբ նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի և մյուս ամբաստանյալների գործով դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբաստանյալներ Արթուր Մարգարյանն ու Հովհաննես Եսայանը միջնորդություն ներկայացրեցին դատարան, որպեսզի դատարանը նիստն անցկացնի արագացված, իսկ Վ. Ղուկասյանը Ժամանակ խնդրեց դատարանից, որպեսզի հաջորդ դատական նիստին ինքը կարողանա պատասխանել, թե արդյոք նա նույնպես դատարանին կխնդրի, որպեսզի դատական նիստն անցկացվի արագացված: Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց: Իսկ մինչ այդ Վ. Ղուկասյանը խնդրեց դատարանին, որպեսզի իր բանկային հաշիվներից կարողանա դուրս գրել 200 հազար դրամ՝ մոր առողջական խնդիրները լուծելու նպատակով, քանի որ նրա հաշիվների վրա կալանք է դրված:

Նմանատիպ նյութեր