Իրաքյան բանակն ամբողջովին ազատագրել է Էր-Ռամադի քաղաքը
Իրաքի ազգային բանակին հաջողվել է կատաղի մարտերի արդյունքում ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Էր Ռամադի քաղաքը, հաղորդում է Ria Novosti-ն:
Իրաքի Զինված ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության նշված է, որչ Իրաքի զինված ուժերի ձեռնարկած գրոհին միացել են միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդից:
Էր Ռամադի քաղաքն անցել էր ահաբեկիչների ձեռքը այս տարվա մայիսին: