Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Նյուքասլը»
Այսօր անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը: 55-ամյա իսպանացի հանրահայտ մարզիչը նոր ակումբի հետ 3-ամյա պայմանագիր է կնքել:
Նշենք, որ այսօր առավոտյան «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Սթիվ Մակլարենը: Անգլիայի առաջնության 28 տուրից հետո «Նյուքասլը» 24 միավորով զբաղեցնում է նախավերջին` 19-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Բենիտեսը Անգլիայում արդեն աշխատել է «Լիվերպուլի» (2004-2010) և «Չելսիի» (2012-2013) հետ: Իսկ նրա վերջին ակումբը Մադրիդի «Ռեալն» էր: